Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ՝ միավորների քանակը հասցնելով 61-ի։
Յուրգեն Կլոպի թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Մերսիսայդցիները» Աշխարհի ակումբային առաջնության պատճառով բաց են թողել «Վեսթ Հեմի» հետ հանդիպումը։
Այսպիսով, «Լիվերպուլը» 21 խաղերից հետո վաստակել է 61 միավոր։ Ինչպես փոխանցում է Opta-ն, սա բացարձակ ռեկորդ է եվրոպական թոփ-5 առաջնություններում 21 խաղ հետո վաստակած միավորների քանակով։
Նախկինում ոչ մի թիմ եվրոպական թոփ-5 լիգաներում 21 խաղից հետո 61 միավոր չի վաստակել։