Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմը» ընդունել էր առաջատար «Լիվերպուլին»։
Յուրգեն Կլոպի թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը խփեց Ռոբերտո Ֆիրմինոն առաջին կեսի 37-րդ րոպեին։
Այս արդյունքից հետո «Լիվերպուլը» միավորների քանակը հասցնում է 61-ի։ Նրանք առաջ են պոկվել երկրորդ տեղից արդեն 16 միավորով։ «Տոտենհեմը» 8-րդն է 30 միավորով։