Իսպանական Պրիմերայի 26-րդ տուրում «Էլչեն» հաղթել է «Սևիլիային»: Հանդիպումը կայացել է Էլչեի «Մանուել Մարտինես Վալերո» մարզադաշտում և ավարտվել է 2-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվել է միայն 70-րդ րոպեին: «Էլչեի» կազմում գոլի հեղինակ է դարձել Խոսե Գուտյերեսը, 6 րոպե անց Գվիդո Կարիլյոն կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 90-րդ րոպեին «Սևիլիայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը կրճատել է հաշվի տարբերությունը: Ավելին անել «Սևիլիային» չի հաջողվել:
«Էլչեն» վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: «Սևիլիան» 48 միավորով 4-րդ տեղում է: