Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Սևանը» հյուընկալվելիս 3:2 հաշվով հաղթել է «Արարատ»-2-ին:
Հատկանշական է, որ Գեղարքունիքի մարզը ներկայացնող թիմը 0:2 հաշվով պարտվելուց հետո կարողացել է հաղթանակի հասնել:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ են դարձել Արեգ Ազատյանը, Էրիկ Պետրոսյանը և Արամ Սարգսյանը։
Արարատցիների կազմում աչքի են ընկել Սերոժ Թիթիզյանն ու Գևորգ Մխիթարյանը։
Այս հաղթանակից հետո «Սևանը» միավորների քանակը հասցրեց 32-ի ու շրջանցելով «Վեստ Արմենիային», դուրս եկավ երկրորդ տեղ: