«Նյուրնբերգն» ու Մյունխենի «Բավարիան» ընկերական հանդիպում են անցկացրել Նյուրնբերգի «Գրունդիգ» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 5:2 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը բացել է «Նյուրնբերգի» հարձակվող Միկայել Ֆրեյը՝ աչքի ընկնելով խաղի 22-րդ րոպեին: Մինչև ընդմիջում «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ կեսում Բունդեսլիգայի գործող չեմպիոնների դարպասը մեկական անգամ գրավել են Միկայել Իսհակը, Ադամ Չրելյակը և Ֆաբիան Շլոյզեները, ինչպես նաև կիսապաշտպան Ռոբին Հակը:
Խաղավարտին մյունխենցիների կազմում մեկ գնդակ ետ է բերել Մալիկ Տիլմանը:
«Բավարիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հանս-Դիտեր Ֆլիկի սաների ակտիվում 33 միավոր կա: «Նյուրնբերգը» 19 միավորով երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Schluss in Nürnberg. #FCNFCB pic.twitter.com/jJkROG70dC
— FC Bayern München (@FCBayern) 11 января 2020 г.