«Բոլոնյայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը պատմել է, թե ինչպես է ընկերացել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
«Մեր ընկերությունը սկսվեց գլխի հարվածով:
Բանն այն է, որ դուք չեք կարող սպառնալ Զլատանին: Նրան պետք է սադրել: Այդ խաղում նա այնքան զայրացած էր («Յուվենտուս» — «Ինտեր» հանդիպման մասին), որ հարվածեց գլխիս: Երբ նա տեղափոխվեց «Ինտեր», ես ցանկանում էի նրան պատասխանել:
Ահա այսպիսի բարձր մակարդակի հարաբերություններ», — մեջբերում է Միխայլովիչին Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը մասնակցել են իտալական Սան Ռեմո քաղաքում կայացած երաժշտական փառատոնին՝ կատարելով I Nomadi իտալական խմբի Io vagabondo («Ես թափառական եմ») երգը։ Տեսանյութը՝ այստեղ։