Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ մարտի 4-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
🇦🇲 Այսօր կկայանա ՀՊԼ մեկ հանդիպում․
«Լոռի»–«Նոա» 14։00
Եվս երեք հանդիպում կկայանա արդեն ԱՊԼ-ի շրջանակում․ «Վեսթ Բրոմվիչ»–«Էվերտոն», «Ֆուլհեմ»–«Տոտենհեմ» հանդիպումները կմեկնարկեն 22։00-ին։
Իսկ ահա խաղային օրվա ամենակարևոր դիմակայությունը սպասվում է Լիվերպուլում․ միմյանց կհանդիպեն գերմանացի մասնագետների գլխավորած թիմերը՝ Կլոպն ընդդեմ Տուխելի։ «Լիվերպուլ»–«Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։
Իսկ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում կկայանա «Լևանտե» — «Աթլետիկ» դիմակայությունը (00:00):
Ա Սերիայում կկայանա մեկ հանդիպում․ «Պարման» սեփական հարկի տակ կընդունի «նտերին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։