NBA բասկետբոլիստ Այզեյա Թոմասը կտրուկ է արձագանքել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խոսքերին, ով կարծիք էր հայտնել, որ Լեբրոն Ջեյմսը պետք է հեռու մնա քաղաքականությունից, քանի որ նա մարզիկ է, ոչ թե քաղաքական գործիչ:
«Ռասիզմը և քաղաքականությունը տարբեր բաներ են: Մենք՝ մարզիկներս, միավորում ենք աշխարհը, քաղաքական գործիչները՝ կիսում են: Մարզիկները պետք է լինեն մարզիկներ, քաղաքական գործիչները պետք է լինեն քաղաքական գործիչներ», — ավելի վաղ ասել էր Իբրահիմովիչը:
«Ձայնդ կտրիր» ,- այպես է արձագանքել ֆուտբոլիստի հայտարարությանը Թոմասը սոցիալական ցանցերում: