«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին վերսկսել է մարզումները թիմի հետ: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:
18-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասված է ստացել ընդամենը մի քանի օր առաջ: Ակնկալվում էր, որ նա բաց կթողնի 2-3 շաբաթ: Ըստ ամենայնի, վնասվածքը լուրջ չէր:
Պեդրին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 խաղի ՝ դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: