«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի վիճակի մասին։
«Ագուերոն գիտի, որ պիտի վերադարձնի լավագույն մարզավիճակը, որ հաղթի։ Նա առաջին օրվանից գիտի։ Նրանք, ովքեր դաշտ են դուրս գալիս, արժանանում են դրան։ Դա միայն Սերխիոյին չի վերաբերվում, այլ բոլոր ֆուտբոլիստներին։ Փորձում եմ արդար որոշումներ կայացնել։ Եթե այն միայն մի խաղացողի համար արդար լինի, մյուսների հանդեպ անարդար կլինի։
Սերխիոն մեզ համար շատ կարևոր էր։ Ակումբի պատմության ամենակարևոր գոլը նա է խփել։ Ուզում ենք օգնել նրան։ Ու նա կվերադառնա մեկնարկային կազմ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ագուերոն «Սիթիի» գույները պաշտպանում է 2011 թվականից։