Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ մարտի 2-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
🇦🇲 Այսօր կկայանա ՀՊԼ մեկ հանդիպում․
«Արարատ-Արմենիա»–«Ուրարտու» 14։00
Եվս մեկ հանդիպում կկայանա արդեն ԱՊԼ-ի շրջանակում՝ «Մանչեսթեր Սիթի»–«Վուլվերհեմփթոն»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։
Ա Սերիայում կկայանա երկու հանդիպում․ «Լացիոն» սեփական հարկի տակ կընդունի «Տորինոյին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։30-ին։ «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Սպեցիային» (23։45)։
Այսօր կկայանա նաև Ղազախստանի Սուպերգավաթի հանդիպումը․ Սոլոմոն Ոդոյի թիմը կհանդիպի Տիգրան Բարսեղյանի և Վարազդատ Հարոյանի թիմին։
«Շախտյոր»–«Աստանա» 13։00