«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» այս ամառ: Լոնդոնցիները վարձակալել էին 28-ամյա անգլիացուն 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգով և ցանկանում էին 15 միլիոնով գնել խաղացողի տրանսֆերը, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է՝ որոշելով, որ կիսապաշտպանը կարող է արժեքը մեծացնել, եթե լավ հանդես գա «Վեսթ Հեմում»:
Այժմ ակումբը, եթե որոշի վաճառել Լինգարդին, կխնդրի նրա տրանսֆերի դիմաց ավելի քան 20 միլիոն ֆունտ ստեռլինգ, հայտնում է Eurosport-ը։
Հնարավոր է, որ Լինգարդը կարող է ընդգրկվել կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերի գործարքում, որի համար «Վեսթ Հեմը» կպահանջի առնվազն 50 միլիոն եվրո:
«Վեսթ Հեմի» կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայի 5 խաղերում Լինգարդը դարձել է 3 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ: