Մեսսին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայում»։
Ըստ Marca-ի՝ արգենտինացու ծրագրերը փոխվել են մի քանի իրադարձություններից հետո: Բարտոմեուի հրաժարականը մեծ դեր խաղաց: Արգենտինացին պատրաստ է սպասել մարտի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին, որից հետո նախագահի հետ կքննարկի իր ապագան:
Մեկ այլ գործոն էր ՊՍԺ-ի ոչ ազնիվ խաղն է մեդիայում: Փարիզյան ակումբը բացահայտ քարոզչություն է իրականացնում աստղի օգտին: Մեկնաբանություններ են տալիս ներկայիս խաղացողները և նույնիսկ մարզական տնօրենը: Վերջերս France Football-ի շապիկին հրապարակվեց ֆրանսիական ակումբի համազգեստով նրա լուսանկարը:
Ֆուտբոլային չափանիշներով նման «գոռոզությունը» վախեցնում է Մեսսիին: Նա նաև տարբերակ ունի «Ման Սիթիի» հետ, բայց հենց հիմա նա հակված է մնալ Կատալոնիայում: