«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ասել է, թե ինչու է հարձակվող Անտուան Գրիզմանը մնացել պահեստայինների նստարանին Լա Լիգայի 25-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ խաղում (2-0):
«Սա մեսիջ չէր Գրիզմանի համար։ Մենք ուղղակի որոշեցինք փոխել սիստեմը, դրա համար էլ Դեմբելեին դաշտ դուրս բերեցինք խորքից գործելու համար։
1-0 հաշվի ժամանակ ասացինք, որ Լեոյի կեղքին մեզ ինչ-որ արագ մեկն է պետք, քան Գրիզմանն է։ Դա պատիժ չէր»,- Կումանի խոսքերն է փոխանցում Marca-ն։