Մարտի 1-ին ժամը 14:00-ին կայանալիք Հայաստանի առաջնության 16-րդ տուրի խաղում «Արարատը» կհյուրընկալի Չարենցավանի «Վանին»:
Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Երկարատև դադարից հետո երկրպագուների մուտքը կթույլատրվի մարզադաշտ՝ կորոնավիրուսայի կանխարգելման կանոնների պարտադիր պահպանմամբ (պարտադիր կրել դիմակներ, պահպանել 1.5 մետր հեռավորություն և այլն):
Հավելենք, որ այսուհետ վերականգնվում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ հետխաղային ասուլիսները: