«Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամի ապագան թիմում հարցականի տակ է։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ ակումբում գոհ են հարձակվող Օլիվյե Ժիրուի ելույթներից ու կարող են երկարաձգել նրա հետ պայմանագիրը, որն ավարտվում է այս ամառ։
Թեմիի պայմանագիրը լոնդոնցիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվական, ու, հավանական է, որ ակումբն ուզում է առավելագույնը աշխատել նրա վաճառքից՝ առանց սպասելու այն ժամանակներին, երբ գինը կսկսի ընկնել։
Նշվում է, որ Աբրահամն ինքն առաջվա պես ամբիցիոզ է։ Նա ուզում է մնալ «Չելսիում» ու շարունակել պայքարել հիմնական կազմում իր տեղի համար։
Թեմի «Չելսիի» սան է։