Մադրիդի «Ռեալը» Սաուդյան Արաբիայում շարունակում է նախապատրաստվել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։
Հերթական մարզման ընթացքում թիմի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը անկյունայինից գոլի հեղինակ է դարձել։ Ճիշտ է, դարպասին դարպասապահ չի եղել։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Տոնի Կրոսը անկյունայինից ուղիղ հարվածով գրավել էր «Վալենսիայի» դարպասը։
Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում «Ռեալը» ուժերն է չափելու մադրիդյան մյուս թիմի՝ «Աթլետիկոյի» հետ։