VBet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտուն» հյուրընկալվել է «Փյունիկի» կողմից: Թիմերին այդպես էլ չի հաջողվել գրավել միմյանց դարպասներն ու խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով:Հանդիպումը կայացել է «Փյունիկի» մարզաբազայում:
Այս կերպ, քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել «Ուրարտուն», որը դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին կայացած առաջին խաղում 2-1 հաշվով հաղթանակ էր տարել: «Ուրարտուի» կազմում խփած գնդակներով աչքի էին ընկել Դմիտրի Գուզն ու Ալեքսանդր Ռադչենկոն:
Պատասխան խաղն էլ պետք է կայանար նախորդ տարի, սակայն «Փյունիկի» որոշ ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսային թեստի պատասխանները դրական պատասխան էին տվել, ուստի խաղը հետաձգելու որոշում էր կայացվել։
Քառորդ եզրափակչում «Ուրարտուն» ուժերը կչափի գործող գավաթակրի՝ «Նոայի» հետ: