«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» հետ խաղում տոնած հաղթանակի մասին:
Հանդիպումը կայացել է Բերգամոյում և ավարտվել մադրիդյան թիմի՝ 1-0 հաշվով հաղթանակով: Միակ գնդակը խաղավարտին խփել է Ֆերլան Մենդին:
«Գիտեինք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում: Կարծում եմ՝ արդյունքն արդարացի էր: Կարմիր քարտից հետո մրցակիցը սկսեց պաշտպանվել ու դա անել հիանալի: Նրանք արեցին այն, ինչ պարտավոր էին: Այդ իսկ պատճառով մեզ համար դժվար էր ազատ տարածություն գտնելը, բայց խփած գոլը երջանկացրեց մեզ: Բայց դեռևս ոչինչ երաշխավորված չէ, քանի որ դեռ պատասխան խաղը կա»,- Վասկեսի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: