«Սելթիկն» այսօր հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Նիլ Լենոնին։ Շոտլանդական ակումբը 3 թեկնածուի է դիտարկում նրա փոխարեն։
Sky Sports-ի լրագրող Ջիմ Ուայթը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Սելթիկը» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Շոտլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սթիլ Կլարկի, «Ռեալի» ու «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի և Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի թեկնածությունները։
Կլարկի և Մարտինեսի պարագայում նշանակումը բավականին մշուշոտ է թվում, քանի որ երկու մասնագետներն էլ պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, ու դժվար է պատկերացնելը, որ մինչև ԵՎՐՈ-ն նրանք կթողնեն ազգային թիմերին ու կտեղափոխվեն «Սելթիկ»։
Բենիտեսը այս թեկնածուներից ամենահավանականն է թվում, սակայն արդյոք իսպանացի մասնագետը կհամաձայնվի տեղափոխվել Շոտլանդիա, դժվար է ասել։
«Սելթիկը» Շոտլանդիայի առաջնությունում ընթանում է երկրորդ տեղով ու առաջատար «Ռեյնջերսից» հետ է մնում 18 միավորով։ Հատկանշական է, որ «Սելթիկը» գլխավորելու դեպքում Բենիտեսը կարող է մարզչական ճամբարում հանդիպել իր նախկին խաղացողին՝ Սթիվեն Ջերարդին։