«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարծում է, որ «կարմիրների» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև միավորների տարբերությունը շատ մեծ է ու այն հնարավոր չի լինի հաղթահարել։
«Մրցաշրջանի վերջում բոլոր ֆուտբոլիստներն անհատապես ունենում են որևէ նպատակ։ Այդպես է նաև թիմերի պարագայում։ Սկզբից մեր նպատակը Չեմպիոնների լիգայում, Պրեմիեր լիգայում, ինչպես նաև գավաթային խաղերում հաղթանակն էր։ Սակայն հիմա կարող եմ ասել, որ Պրեմիեր լիգայում ամեն ինչ ավարտված է։ Տարբերությունը շատ է։
Մեր գլխում միշտ կա «երբեք մի՛ հանձնվիր» արտահայտությունը, մենք միշտ հավատում ենք մեզ, ու մենք չենք հանձնվում, բայց «Մանչեսթեր Սիթին» լավ թիմ է, ու պիկում է։
Չեմպիոնների լիգան մեր գլխավոր նպատակն է։ Մենք պետք է հանդիպենք Եվրոպայի լավագույն ակումբներին, բայց մենք այստեղ ենք, որպեսզի հաղթենք աշխարհում լավագույններին։ Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի առաջ գնանք ու հաղթենք Չեմպիոնների լիգան»,-Մանեի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթել է «ՌԲ Լայպցիգին»։