«Լեսթերը» հետևում է Ջեսի Լինգարդի ելույթներին «Վեսթ Հեմում», հաղորդում է Eurosport-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Աղվեսները» կքննարկեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 28-ամյա կիսապաշտպանին պայմանագիր առաջարկելու հարցը, եթե նա շարունակում է բարձր մակարդակով խաղալ «Վեսթ Հեմի» կազմում:
Հունվարին վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից» լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց ի վեր Լինգարդը երեք գոլ է խփել Պրեմիեր լիգայի չորս խաղերում: