Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթացող դահուկավազքի Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը (Աշոցք) 43 մասնակցի հետ մրցապայքարում գրավեց 3-րդ տեղը և նվաճեց որակավորման փուլի բրոնզե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչներից Աննա Մխիթարյանը (Գյումրի) գրավել է 32-րդ տեղը։
ԱԱ-ի որակավորման փուլը համարվում է վարկանիշային մրցաշար: Առաջին 10 հորիզոնականները գրավողները հնարավորություն են ստանում մասնակցել մնացած մրցատարածություններին: