Նիլ Լենոնը հեռացվել է «Սելթիկի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը:
Ազգային առաջնության վերջին տուրում «Սելթիկը» 1:2 հաշվով պարտվեց «Ռոս Քաունթին»: Այս խաղից հետո Գլազգոյի Ռեյնջերսի՝ աղյուսակում առաջատարի հետ տարբերությունը կազմում է 18 միավորի: 49-ամյա Լենոնը «Սելթիկը» գլխավորում է 2019-ի փետրվարից:
Իտալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» լեգենդ Մաուրո Կամորանեզին ազատվել է «Մարիբորի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հաղորդվում է ակումբի կայքում:
«Համագործակցության սկզբում ակումբի ղեկավարության կողմից կնքված պայմանավորվածությունները չեն հարգվել: Մենք արդյունքների ճգնաժամի մեջ ենք, որը շարունակվում է: Ներկայումս մենք փոփոխության նշաններ չենք տեսնում», — ասվում է կայքում:
Նշենք, որ Մաուրո Կամորանեզին ակումբը գլխավորել էր 2020-ի սեպտեմբերին: Այս պահի դրությամբ թիմը երկրորդն է Սլովենիայի առաջնությունում ՝ երկու միավոր զիջելով առաջատարին ՝ Լյուբլյանայի Օլիմպիային: