Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Լացիո»-«Բավարիա» առաջին հանդիպումը, որն ավարտվել է մյունխենյան թիմի՝ 4-1 հաշվով վստահ հաղթանակով:
Առաջին կեսում «Բավարիան» երեք գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը. արդեն 9-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին է բացել խաղի հաշիվը, 24-րդ րոպեին Ջամալ Մուսիալան երկրորդ գնդակն է ուղարկել իտալացիների դարպասը, իսկ առաջին կեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին,Լերոյ Սաննեն հաշիվը դարձրել է խոշոր: Երկրորդ կեսում արդեն աչքի են ընկել տանտերերի ֆուտբոլիստները. նախ 47-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին գրավել է սեփական դարպասը, իսկ երկու րոպե անց Խոակին Կորեան կարողացել է խփել հեղինակության գնդակը:
Ի դեպ, Ջամալ Մուսիալան դարձել է ամենաերիտասարդ անգլիացին, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայում: Այժմ նա 17 տարեկան 363 օրական է:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին Գերմանիայում: