Ֆորմուլա 1-ի Red Bull թիմը ներկայացրել է նոր մրցաշրջանի մեքենան: Այն կկոչվի RB16B: Անցած մրցաշրջանում թիմը օգտագործել էր RB16 մեքենան: Նորույթը կարծես նման է իր նախորդին, բայց նոր մեքենան առանձնանում է մեքենայի հետևի ավելի կոմպակտ մասով:
Նաև հիմա մեքենան ունի հովանավորների պիտակներ, որոնք կապված են թիմի նորեկ, ավտոարշավորդ Սերխիո Պերեսի հետ: