VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված խաղում միմյանց դեմ մրցեցին «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը»։
8-րդ րոպեին Միկիտա Տատարկովն առաջ մղեց «Փյունիկին»։ Մինչև ընդմիջում տանտերերը հավասարեցրին հաշիվը։ ՀՊԼ-ում առաջին գնդակը խփեց Ալեքսանդր Կարապետյանը։
Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիայի» մեկ այլ նորեկ՝ Վբեյմար Անգուլոն կրկնապատկեց հաշիվը։ «Արարատ-Արմենիան» հաղթեց 2-1 հաշվով։
Սա նաև «Փյունիկի» առաջին հանդիպումն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։
Այս արդյունքից հետո «Արարատ-Արմենիան» միավորների քանակը հասցնում է 21-ի ու միավորների քանակով հավասարվում է «Արարատին»։