Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 22-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
ԱՊԼ-ում այսօր կկայանա 25-րդ տուրի վերջին հանդիպումը։ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կմեկնարկի «Բրայթոն»-«Քրիսթալ Փելաս» հանդիպումը։
Լա Լիգայում ևս մեկ հանդիպում է սպասվում․ ուղիղ կեսգիշերին «Օսասունան» սեփականա հարկի տակ կընդունի «Սևիլյային»։
Պորտուգալիայի առաջնության շրջանակում «Պորոտուն» այսօր արտագնա խաղում կհանդիպի «Մարիտիմուի» հետ։ Հանդիպման մեկնարկը՝ 23։00-ին։
Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում կկայանա երկու հանդիպում։ Ժամը 13։00-ին կմեկնարկի «Ուֆա»-«Որալ» հանդիպումը, իսկ 15։30-ին Արշակ Կորյանի «Խիմկին» կհանդիպի «Կռիլյա Սովետովի» հետ։