Հայաստանի ազգային հավաքականի և «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մեկնաբանել է Կիպրոսը ներկայացնող թիմի կազմում խփած իր առաջին գոլը:
«Ես շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի և օգնեցի թիմիս հաղթել: Շնորհակալություն երկրագուներին նույնիսկ տնից մեզ աջակցելու համար: Մենք ցանկանում ենք, որ մեր կողքին լինեք»,- Համբարձումյանի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ սա Համբարձումյանի առաջին գոլն էր «Անորտոսիսի» կազմում:
Посмотреть эту публикацию в Instagram