Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել Կիպրոսի առաջնության հերթական տուրի՝ «Դոկսայի» հետ տնային խաղի արդեն 5-րդ րոպեին:
Սա հայ ֆուտբոլիստի համար առաջին գոլն էր Կիպրոսը ներկայացնող թիմի կազմում:
Համբարձումյանն ամառվանից է խաղում «Անորտոսիսում»: Ընթացիկ մրցաշրջանում նա Կիպրոսի առաջնության 13 հանդիպման է մասնակցել: