Այս ամառ «Բարսելոնան» կարող է ձեռք բերել ՊՍԺ-ի պաշտպան Խուան Բերնատին, որի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին:
Նշվում է, որ ՊՍԺ-ն դեռ չի պատրաստվում ֆուտբոլիստին առաջարկել նոր պայմանագիր, այն ծանր վնասվածքից հետո, որը 27-ամյա իսպանացին ստացել էր 2020 թվականի սեպտեմբերին:
«Բարսելոնան» հետևում է Բերնատի հետ կապված իրավիճակին եւ պատրաստ է առաջիկա շաբաթների ընթացքում բանակցություններ սկսել ֆուտբոլիստի հետ: