Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յոան Կաբայը Twitter-ի իր էջում հայտնել է խաղային կարիերայի ավարտի մասին:
Կիսապաշտպանը խաղացել է «Լիլում» (2004-2011), «Նյուքասլում» (2011-2014), ՊՍԺ-ում (2014-2015), «Քրիսթալ Փելասում» (2015-2018), «Ալ-Նասրում» (2018-2019) և «Սենտ Էթյենում» (2019- 2020):
Կաբայը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն «Լիլի» (2011) և ՊՍԺ-ի (2014 և 2015) հետ, նա Ֆրանսիայի գավաթի և Ֆրանսիայի լիգայի գավաթի կրկնակի հաղթող է:
Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 48 հանդիպում ՝ դառնալով 4 գոլի հեղինակ: Հավաքականի հետ նա դարձել է Եվրո 2016-ի արծաթե մեդալակիր: