«Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Վիլֆրիդ Զահան բացատրել է իր դիրքորոշումը BLM / «Սևամորթների կյանքը նշանակություն ունի» շարժման վերաբերյալ:
Ավելի վաղ կոտդիվուարցին դեմ էր խաղերին խաղացողների ծնկի իջնելուն՝ նշելով, որ նման գործողություններն իրականում չեն ազդում ռասիզմի դեմ պայքարի վրա:
«Ես արդեն ասել եմ, որ ծնկի գալը նվաստացուցիչ է թվում, քանի որ ծնողներս ինձ միշտ ասում էին, որ ես պետք է հպարտանամ, որ սևամորթ եմ, ինչ էլ որ պատահի: Ուստի ես հավատում եմ, որ պետք է գլուխս բարձր կանգնեմ:
Մենք հանդիպումներից առաջ ծնկի ենք գալիս: Մենք ուզում ենք դրան որոշակի իմաստ հաղորդել, բայց դա ինձ քիչ է: Ես ծնկի չեմ գալու, չեմ պատրաստվում իմ մեջքին դաջել BLM-ը, քանի որ այժմ դա ընկալվում է որպես թիրախ:
Մենք կտրվում ենք մնացածից: Մենք խոսում ենք հավասարության մասին, բայց այդպիսի բաները մեզ հեռվացնում են և ընդհանրապես չեն գործում: Սա իմ դիրքորոշումն է: Ես հավատում եմ, որ մենք պետք է կանգնած լինենք՝ գլուխներս բարձր պահած», — մեջբերում է Զահային Sky Sports-ը: