GQ Russia ամսագիրը հրապարակել է 2021 թվականի ամենաոճային տղամարդկանց վարկանիշը:
Ցուցակում ընդգրկվել են նաև մի շարք մարզիկներ:
Ցուցակում 13-րդ տեղը զբաղեցրել է իռլանդացի MMA մարտիկ Քոնոր Մաքգրեգորը, իսկ 15-րդը ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Դեյվիդ Բեքհեմը:
«Լոկոմոտիվի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը վարկանիշում զբաղեցրել է 18-րդ տեղը: Հոկեյի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Լարիոնովը 33-րդն է: 40-րդ տեղում «Վաշինգտոնի» բասկետբոլիստ Ռասել Ուեսթբրուքն է, 60-րդ տեղը զբաղեցրել է ֆուտբոլիստ «Արսենալը» Հեկտոր Բելերինը: