Հինգշաբթի, փետրվարի 18-ին, տեղի ունեցան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները: ՈւԵՖԱ-ն չորս խաղացող է ընտրել, որոնցից մեկը կճանաչվի շաբաթվա լավագույն խաղացող:
Հավակնորդների թվում են. Զագրեբի «Դինամոյի» հարձակվող Բրունո Պետկովիչը, «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, «Հոֆենհայմի» հարձակվող Մունաս Դաբբուրը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում կարող եք քվեարկել 1/16 Եվրոպա լիգայի առաջին խաղերի լավագույն խաղացողի օգտին: