«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռոլն կարծում է, որ մրցավար Կառլոս դել Սերո Գրանդեն պետք է 11 մետրանոց նշանակեր ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Պորտուի» հետ խաղի վերջնամասում.
-Անդրեա, խաղավարտին ակնհայտ 11 մետրանոցի դրվագ կար, բայց մրցավարը սուլեց՝ խաղն ավարտելով: Նայե՞լ եք կրկնապատկերը:Ռոնալդուն շատ նյարդային արձագանքեց: Իհարկե, «Յուվենտուսը» վատ խաղաց, բայց նման դրվագները տարբերություն են ստեղծում:
-Իհարկե, ստեղծում են: Կարծում եմ՝ դա ակնհայտ 11-մետրանոց էր: Մրցավարը բացատրեց մեզ իր կարծիքն այս հարցի շուրջ: Նա ասաց, որ խաղի ժամանակն ավարտվել էր, այդ իսկ պատճառով նա չցանկացավ դիտել կրկնապատկերը: Սա տարօրինակ է: Եթե դրվագը կարող է փոխել խաղի ընթացքը, ապա դու պետք է գնաս ու նայես կրկնապատկերը: Պետք է քաջություն ունենաս նշանակելու 11-մետրանոցը, անգամ եթե դրվագը տեղի է ունեցել խաղի վերջին վայրկյանին: