Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցել է «Սևիլիայի» հետ և 3-2 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացել են «Սևիլիայի» ֆուտբոլիստները. Սուսոն է աչքի ընկել խփած գնդակով: Ավելի ուշ՝ 19-րդ րոպեին Մահմուդ Դահուդը հավասարեցրել է հաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով Էրլինգ Հոլանդի փոխանցումից հետո:
Հոլանդը մինչև ընդմիջում ևս երկու գոլ է խփել ու մեծացրել դորտմունդցիների առավելությունը: Հիշեցնենք՝ Հոլանդի ակտիվում մրցաշարի 13 խաղում արդեն 18 գոլ կա: Սա ռեկորդային ցուցանիշ է:
Խաղավարտին «Սևիլիայի» ֆուտբոլիստներին հաջողվել է հաշվի մեջ տարբերությունը հասցնել նվազագույնի. փոխարինման մտած Լյուկ դե Յոնգն է 84-րդ րոպեին գրավել դորտմունդցիների դարպասը ու հաշիվը դարձրել 3-2, ավելին անել, սակայն, «Սևիլիային» չի հաջողվել:
«Բորուսիայի» և «Սևիլիայի» միջև պատասխան խաղը կկայանա մարտի 9-ին: