«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը ՉԼ-ում ՊՍԺ-ից կրած 1-4 պարտությունից հետո օդանավակայանում հրաժարվել է շփվել լրագրողների հետ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Լրագրողները Գրիզմանին կանգնեցրել են Բարսելոնայի օդանավակայանում ՊՍԺ-ի դեմ խաղից երկու ժամ հետո։ Ֆրանսիացի հարձակվողը պատրաստվում էր նստել ինքնաթիռ ու մեկնել Լիոն՝ այցելելու իր ընտանիքին, քանի որ Կումանը թիմին երկու օր հանգիստ է տվել։ Թղթակիցներից մեկը Գրիզմանին հարցրել է, թե նա ինչու է պարտությունից հետո հեռանում քաղաքից։ «Իսկ քեզ համար ի՞նչ տարբերություն»,- պատասխանել է ֆուտբոլիստն ու հրաժարվել է խոսել լրագրողների հետ։
Նշենք, որ Գրիզմանը խախտել է պարետային ժամը՝ համաձայն որի տեղի ժամանակով 22:00-ից հետո չի կարելի տեղաշարժվել Բարսելոնայում առանց հարգելի պատճառի։
“What’s it to you?” 😒
Griezmann wasn’t happy to be asked where he was headed as he flew out of Barcelona last night 🛫https://t.co/gYj3pJhgeA pic.twitter.com/YWk4pTnKdS
— MARCA in English (@MARCAinENGLISH) February 17, 2021