«Նորվիչ Սիթիի» երկրպագու Բերի Գրիվզը յուրահատուկ քայլով է աչքի ընկել: Գրիվզը, որը մինչև 1992 թվականն աշխատել է որպես պատմության ուսուցիչ, մահացել է դեկտեմբերի 28-ին ու իր կտակում 100 ֆունտ է թողել, որպեսզի ակումբի ֆուտբոլիստների համար իր մահից հետո խմիչք գնեն:
Այս կերպ, Գրիվզը ցանկացել է իր մասին հիշողություն թողնել սիրելի թիմի ֆուտբոլիստներին ու նաև շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին լավ հիշողությունների համար:
Daily Mail-ը նշում է` Գրիվզը 10 տարեկանից եղել է «Նորվիչ Սիթիի» երկրպագու և անգլիական թիմի մասնակցությամբ ոչ մի խաղ բաց չի թողել մինչև 2018 թվականը, երբ հիվանդության պատճառով արդեն չի կարողացել մարզադաշտ հաճախել:
«Նորվիչն» ընթացիկ մրցաշրջանում վերադարձել է Պրեմիեր-լիգա, և մինչ օրս անցկացրած 21 խաղում 14 միավոր է վաստակել:
«Նորվիչը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ` «Օլդ Թրաֆորդում» մրցելով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: