«Նորվիչ Սիթիի» 20-ամյա դարպասապահ Դենիել Բարդենը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Լիվինգսթոնում», հայտնել է, որ բժիշկներն իր մոտ տեստիկուլյար քաղցկեղ են հայտնաբերել:
«Բարդ շրջան էր, բայց ընտանիքիս, ընկերներիս և գործընկերներիս աջակցությունն ինձ օգնեց հաղթահարել վերջին մի քանի շաբաթը: Ի սկզբանե արված ախտորոշումն ինձ համար իսկական շոկ էր,բայց ուրախացնում է այն, որ հիվանդությունը բացահայտել են վաղ փուլում: Բժիշկները լավատեսական կանխատեսումներ են անում: Ես ևս դրական եմ տրամադրված: Վստահ եմ՝ կկարողանամ հաղթահարել հիվանդությունն ու շուտով վերադառնալ այն աշխատանքին, որն ամենից շատ եմ սիրում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին աջակցության համար: Ես գիտեմ, որ հետագայում հեշտ չի լինելու: Կանեմ ամեն ինչ՝ հնարավորինս շուտ վերադառնալու համար»,- Բարդենի խոսքերն է փոխանցում «Նորվիչի» դարպասապահը: