ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպելուց հետո պատասխանել է այն հարցին, թե արդյոք մտադիր է մնալ ֆրանսիական թիմում.
«Հիմարություն կլինի մեկ խաղից հետո որոշել քո ապագան: Դրա մասին պետք է երկար մտածել: Միշտ ասել եմ, որ այստեղ ինձ լավ եմ զգում: Եվ նման հանդիպումներն ինձ միայն ավելի են ուրախացնում: ՊՍԺ-ի մարզաշապիկն ինձ համար շատ հարազատ է»,-22-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում rmcsport.com-ը: