«Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը», հաղորդում է El Chiringuito TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբում կարծում են, որ իսպանացի ֆուտբոլիստը շատ լավ կարող է հարմարվել ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ղեկավարությամբ։
Լյորենտեի հրաժարագինը կազմում է 125 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն պատրաստ է 79 միլիոն եվրո առաջարկել նրա համար։
Մարկոս Լյորենտեն «Ատլետիկո» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Ռեալից»։