«Բավարիայի» տնօրենների խորհդրի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Երբ «Յուվենտուսը» գնեց Ռոնալդուին, ինձ հետաքրքիր էր, թե ամեն ինչ ինչպես կդասավորվի: Դասավորվեց շատ լավ: Մի քանի ամիս առաջ ես հանդիպում ունեի Թուրինում: Անյելին ինձ ցույց տվեց նոր բազան, և Ռոնալդուն այդ պահին այնտեղ էր: Նա հանդերձարանում էր, առանց շապիկի: Ես կյանքում ընդամենը մի քանի անգամ եմ այդպիսի մարմին տեսել»,-Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Corriere della Sera-ն:
Ռոնալդուն 2018 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում»: 36-ամյա պորտուգալացին Ա Սերիայի18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: