Հայտնի են դարձել հարձակվող Լուիս Սուարեսի ու «Ատլետիկոյի» միջև պայմանագրի որոշ մանրամասներ:
Ըստ Marca-ի, ուրուգվայցու պայմանագիրը պարունակում է մի կետ, համաձայն որի` նա այս ամառ կարող է անվճար հեռանալ մադրիդյան ակումբից:
Սակայն Սուարեսը մտադիր չէ օգտագործել «Աթլետիկոյի» հետ պայմանագրի «գաղտնի կետը»: Ըստ աղբյուրի՝ հարձակվողը պատրաստվում է շարունակել իր հաջող ելույթները «Աթլետիկոյում» ՝ թիմի հետ տիտղոսներ նվաճելու ակնկալիքով: