ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն չի հեռանա թիմից այս ամռանը: Տեղեկացնում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի ՝ 22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ ֆրանսիական թիմում՝ չնայած «Ռեալի» ու «Լիվերպուլի» հետաքրքրվածությանը:
Նշվում է, որ Մբապպեն միայն հաջորդ մրցաշրջանում կորոշի, թե որտեղ կշարունակի իր կարիերան:
Կիլիանի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին: