Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մադրիդյան ակումբից: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա պաշտպանի տրանսֆերի հիմնական հավակնորդներն են «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ՊՍԺ-ն:
Վերջերս տեղեկություն կար այն մասին, որ Ռամոսը զգուշացրել է «Ռեալի» ղեկավարությանը, որ տեղափոխվելու է այլ ակումբ: