«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել։
Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ մարոկացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ լոնդոնյան թիմից։
Տաղանդավոր վինգերը «կապույտներին» է միացել 2020 թվականի ամռանը։ Սակայն Ֆրենկ Լեմպարդի հեռացումից և Թոմաս Տուխելի նշանակումից հետո նա պատրաստ է այլ թիմում շարունակել կարիերան։