Calciomercato-ն հայտնում է, որ «Նանտի» պաշտպան Ժան-Կլոդ Նտենդան մոտ է «Յուվենտուսին» միանալուն:
Աղբյուրը հայտնում է, որ թուրինյան ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին արդեն համաձայնեցրել է 17-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը:
Նտենդան համարվում է ֆրանսիական ֆուտբոլի նոր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: