Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի հանդիպումն» ավարտվեց հյուրերի կատարյալ հաղթանակով:
Խաղի 17-րդ րոպեին Բեռնարդու Սիլվան հեռահար պտտեցրած հարվածով առաջ մղեց քաղաքաբնակներին: 33-րդ րոպեին արագ հակագրոհի արդյունքում Մահրեզը մեն-մենակ մնալով Դե Խեայի դիմաց՝ հաշիվը դարձրեց 2-0: 6 րոպե անց գնդակը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Պերեյրան: Թիմերը ընդմիջման գնացին 0-3 հաշի պայմաններում:
70-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 3:1, բայց միայն այդքանը:
Եզրափակիչ դուրս գալու համար թիմերը կանցկացնեն նաև պատասխան հանդիպում, որը գործնականում ձևական բնույթ կկրի: