Լիգա 1-ի 25-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել էր «Նիսին» ու հաղթանակ տարավ 2-1 հաշվով։
22-րդ րոպեին փարիզյան թիմի կազմում հաշիվը բացեց Դրեքսլերը։ Մրցակիցը այն հավասարեցնել կարողացավ երկրորդ կեսի սկզբնամասում՝ 50-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Ռոնի Լոպեսը։ Սակայն 76-րդ րոպեին Մոյզե Կենի խփած գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին։
ՊՍԺ-ն միավորները հասցրեց 54-ի ու վերադարձավ առաջին հորիզոնական, իսկ «Նիսը» 29 միավորով տասներեքերորդն է։